Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Մաքուր խաղացեք, պարոնա՛յք

Մաքուր խաղացեք, պարոնա՛յք
16.11.2012 | 12:58

Հանրության համար այդպես էլ անհայտ մնացին «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» ապահարզանի բուն պատճառները: Բոլոր դեպքերում, իրազեկ աղբյուրները պնդում են, որ պատճառը Րաֆֆի Հովհաննիսյանի երկակի խաղն ու հայտն էր` ներկայացված համապատասխան «տեղեր», որին առայժմ արձագանքել է միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որպես միակողմանի «սեր»:
Իրազեկները պնդում են, որ դա կարելի է համարել միջնորդավորված պատասխան ԲՀԿ-քոչարյանական տանդեմից` առ Հովհաննիսյան:
Ըստ նույների` «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնֆլիկտն սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանից ամերիկացի դեմոկրատների կուսակցության համագումարին մասնակցելու համար Նահանգներ են մեկնել Դավիթ Շահնազարյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: Րաֆֆին ԲՀԿ-ի մորմոններ սիրող թևի հետ սկսել է սեպարատ բանակցություններ, ինչը հակասել է ոչ միայն «Ազատ դեմոկրատների», այլև մնացյալների հետ նախնական պայմանավորվածություններին. արդյունքում Րաֆֆիից պահանջվել է իր մանդատը զիջել Թևան Պողոսյանին:
Րաֆֆին, բոլոր դեպքերում, մտածել է, որ անկախ այդ տրոհումից, մանդատի կորստից, Արևմուտքն իր վրա կդնի «ստավկան», առաջադրվել է, որպեսզի ա՛յդ դիրքերից արդեն «բազարի» մեջ մտնի կողմերի հետ: «Րաֆֆին երբեք չի վերածվի պրոյեկտի` ո՛չ արևմտյան, ո՛չ էլ այլ կարգի», տեղեկացրին իրազեկները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ